ՇՄՆ-ն հորդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հայտնվող եղջերուներին![]() 3 ապրիլի 2026 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացրել է, որ վերջին օրերին եղջերուները հաճախ են նկատվում բնակավայրերի հարևանությամբ՝ երբեմն հայտնվելով նաև բնակելի տարածքներում, և հորդորել է չմոտենալ նրանց: Այդ մասին ասվում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուները հանդիսանում են վայրի կենդանիներ, որոնց վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի, հատկապես մարդու ներկայությամբ կամ աղմուկի պայմաններում։ Նրանց՝ բնակավայրերին մոտենալը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական գործոններով, այդ թվում՝ եղանակային փոփոխություններով, սննդային ռեսուրսների սակավությամբ կամ կենսամիջավայրի որոշակի փոփոխություններով։ Կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները։ Խնդրում ենք չմոտենալ կենդանիներին և պահպանել անվտանգ հեռավորություն»,-ասվում է հայտարարության մեջ: Համացանցում տեսանյութն է տարածվել, թե ինչպես է Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում Լոռու անտառներում: 2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։ Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |