ԱՆ․ Աղի չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար![]() 3 ապրիլի 2026 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Աղի օգտագործումը մեր ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն է, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար․ մեծացնելով սրտամկանի զարկերակային գերճնշման, ինֆարկտի, ինսուլտի և միզաքարային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Աղի օգտագործման նվազեցումը մինչև առաջարկվող մակարդակ՝ օրական 5 գրամից պակաս, հնարավորություն կտա ամեն տարի կանխել մինչև 1.7 միլիոն մահ ամբողջ աշխարհում։ Տվյալները ցույց են տալիս, որ աղ շատ են օգտագործում նաև Հայաստանում. օրվա ընթացքում օգտագործվող աղի միջին քանակը հասել է 9.8 գրամի, հայտնում է առողջապահության նախարարությունը: Մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մեծահասակ (35%) կանոնավոր կերպով ավելացրել է աղ կամ աղային սոուսներ սննդին՝ ուտելուց առաջ կամ ընթացքում։ Բնակչության մոտ 31%-ը հաճախ օգտագործել է աղով հարուստ վերամշակված սնունդ։ Տղամարդիկ ավելի հաճախ են հավելում աղ սննդին և օգտագործել աղով հարուստ վերամշակված մթերքներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության համաձայն՝ Մեծահասակները օրական պետք է օգտագործեն 5 գրամից պակաս աղ (մոտավորապես 1 թեյի գդալ)։ Երեխաների դեպքում աղի օգտագործումը պետք է լինի ավելի քիչ՝ կախված տարիքից։ Աղի օգտագործումը նվազեցնելու համար առաջարկվում է՝ Սնունդ պատրաստելիս փորձել նվազեցնել աղի քանակը՝ պահպանելով սննդի բնական համը։ Աղ ավելացնել միայն համտեսելուց հետո։ Սահմանափակել աղով հարուստ նախուտեստների և վերամշակված մթերքների օգտագործումը։ Ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտակներին և ընտրել ավելի քիչ նատրիում պարունակող տարբերակներ։ Սննդակարգում ավելացնել մրգերի և բանջարեղենի քանակը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |