Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվեն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները![]() 15 ապրիլի 2026 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը: Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ: Դա պայմանավորված է Հայաստանում նախատեսված լայնամասշտաբ միջոցառումների՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնության, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։ «2026թ. մայիսի 3-5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»,-ասվում է հայտարարության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |