Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից![]() 1 մայիսի 2026 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը ապրիլի 29-ի դրությամբ կազմել է 1900.37 մ, ինչը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․53 մ-ից, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը ապրիլի 28-ի դրությամբ կազմել է 35.028 միլիոն խմ։ Միևնույն ժամանակ Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով Սևանա լճից ջուր բաց չի թողնվել։ 2026 թվականի տարեսկզբին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․22 մ։ Լճի մակարդակը սկսել է բարձրանալ փետրվարից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |