Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք![]() 28 մայիսի 2026 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Էջմիածնի Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար։ Ավելի վաղ կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Հուշակոթողի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո հոգևորականաց դասը Հայոց Հայրապետի առաջնորդությամբ աղոթք է բարձրացրել առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար։ 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայրենազրկումից, ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |