Արշակյան․ Ցուցահանդեսում ներկայացված արտադրանքի մեծ մասը մատակարարվում է բանակին![]() 3 հունիսի 2026 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «RISE 2026» ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացված նմուշների մեծ մասը մատակարարվում է բանակին, ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում: Նա հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել ինչպես ռազմարդյունաբերության, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, հայտնում է Factor.am-ը: «Առանց փորձարկման բանակին մատակարարումը օրենքով արգելված է։ Այստեղ ներկայացված նմուշների մեծ մասը մատակարարվում է բանակին, թեև կան նաև կոնցեպտներ, որոնք դեռ պետք է անցնեն համապատասխան փորձարկումները»,- ասել է Արշակյանը։ Հարցին, թե զինված ուժերի սպառազինության մեջ տեղական արտադրանքի մասնաբաժինը որքան է, Արշակյանը հստակ թիվ չի նշել, սակայն ընդգծել է, որ տեղական արտադրողներից կատարվող գնումների ծավալը 2018 թվականի համեմատ աճել է տասնյակ անգամներով, իսկ որոշ ուղղություններում՝ նույնիսկ հարյուրավոր անգամներով։ Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացվում է Հայաստանի ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ոլորտների ներուժը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |