Ավանեսյանը` միգրանտներին առնչվող խնդրի մասին․ Հանրային առողջապահական հարցերով մարդկանց թիրախավորելը ճիշտ չէ![]() 18 հունիսի 2026 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է աշխատանքային միգրանտներին վերաբերող աղմկահարույց քննարկումներին, որոնց պատճառ է դարձել բլոգեր Սոնա Մանուկյանի գրառումը՝ շեշտելով, որ առողջական խնդիրներով մարդկանց թիրախավորելը ճիշտ չէ։ «Հանրային առողջապահական հարցերն ազգություն, սեռ, ռասսա, տարիք չեն ճանաչում. աշխատանքային միգրանտներին թիրախավորելը խիստ անընդունելի է: Իսկ տուբերկուլոզի հայտնաբերման և բուժման մասին վկայում են ցուցանիշները»,- ասել է նա։ Ավանեսյանը հայտնել է, որ վերջին տարիներին տուբերկուլյոզի հայտնաբերման և մահացության ցուցանիշները նվազել են։ Սակայն հանրության շրջանում բաց է մնացել այն հարցը, թե արդյոք աշխատանքային միգրանտները սահմանված կարգով անցնում են ստուգումները մինչև աշխատանքի անցնելը գրում է Auroranews.am-ը: Բլոգեր Մանուկյանը խոսել է Հայաստան աշխատելու նպատակով ժամանած միգրանտների, մասնավորապես՝ հնդիկների մասին՝ նրանց հասցեին հնչեցնելով պիտակավորող բնորոշումներ՝ «հոտավետ», «փնթի», «մի կերպ հայերեն խոսող»: Մանուկյանը հիշատակել է նաև «Յանդեքս» ընկերությանը՝ նշելով, որ նախընտրելի է ավելի բարձր վարձատրել հայ աշխատողներին, հատկապես բարձր գործազրկության պայմաններում։ Նա նաև մտահոգություն է հայտնել միգրանտների շրջանում տուբերկուլյոզի հնարավոր տարածվածության վերաբերյալ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |