ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ20 մայիսի 2002 - 23:25 AMT PanARMENIAN.Net - Երեկ Հայաստանում, ինչպես եւ աշխարհի այլ երկրներում, նշվել է Օսմանյան Թուրքիայում իրականացված պոնտիացի հույների ցեղասպանության հիշատակի օրը: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող հույներին միավորող «Պատրիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է երթ դեպի հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կուշակոթողը: Անցած դարասկզբին Թուրքիայում զոհված միլիոնավոր հայերի եւ հույների հիշատակը հարգել են Հայաստանի խորհրդարանի պատգամավորները, Հունաստանի դեսպանատան աշխատակիցները, հունական համայնքի ներկայացուցիչները, քաղաքական եւ հասարակական մի շարք կազմակերպությունների գործիչներ: Հիշեցնենք, որ 1916 թվականից սկսած սկզբում երիտթուրքերի կառավարությունը, այնուհետեւ քեմալիստները անց էին կացնում հույների ոչնչացման նպատակամղված քաղաքականություն: Արդյունքում` մոտ երեք հարյուր հազար պոնտիացի հույներ սպանվել են, մեկուկես միլիոնը փրկվել փախուստով: Հայաստանում հունական համայնքը, ինչպես նաեւ մի քանի կուսակցություններ երկրի ղեկավարության առջեւ հարց են բարձրացրել` ճանաչել Օսմանյան Թուրքիայում պոնտիացի հույների ցեղասպանության փաստը: Ինչպես հայտնի է, Հունաստանի խորհրդարանը դեռեւս 1996 թվականին ճանաչել է 1915 թվականին հայերի ցեղասպանության փաստը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |