Փետրվարին հարձակման ենթարկված արքեպիսկոպոս Ներսես Պոզապալյանը վախճանվել է հիվանդանոցում27 հունիսի 2009 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ,Նաիրիե բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ եւ բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Սրբազան Հայրը սույն թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել եւ անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց: Միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երեւանի ,Նաիրիե բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի` հունիսի 29-ին` ժամը 17:00-ին, կդրվի Ս. Գայանե վանքում` վերջին հրաժեշտի համար: Ժամը 19:00-ին կկատարվի հոգեհանգստի արարողություն: Երեքշաբթի` հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, Թեղենիքի` իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կմատուցվի Սբ. Պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին օծման եւ թաղման կարգը: Հավարտ Սբ. Պատարագի` եկեղեցու բակում տեղի կունենա Սրբազանի հուղարկավորության արարողությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է |