Snoop Dogg-ի համերգը հետաձգվել է![]() 21 սեպտեմբերի 2023 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռեփեր Snoop Dogg-ի` սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Այդ մասին հայտնել է համերգը կազմակերպող Doping Space ընկերությունը: «ՀՀ կառավարությունը պաշտոնապես հայտնել է համերգը հետաձգելու որոշման մասին։ Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան և իրականացրած վայրագությունները մեր հայրենակիցների դեմ: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ մաղթում վիրավորներին: Ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին»,- ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը հավաստիացրել է, որ տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արցախցի երգիչ Լյոկան որոշել է հրաժարվել Snoop Dogg-ի համերգին նախատեսված իր ելույթից։ Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը: Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |