Ոստիկանությունը փորձում է կոծկել Հրանտ Դինքի սպանության կազմակերպչին27 հունիսի 2009 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Նախքան հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործն ուղարկելը Տրապիզոնի ոստիկանությունը մեղմացրել է հայտարարությունների ձեւակերպումները:Մասնավորապես, «Յասին Հայալն ամեն գնով կսպաներ Հրանտ Դինքին» նախադասությունը փոխարինվել է «Յասին Հայալը ծրագրում էր նման գործողություններ իրականացնել Հրանտ Դինքի դեմ»: Հաղորդագրությունն այն մասին, որ Յասին Հայալը պատրաստվում է մահափորձ կատարել Հրանտ Դինքի հանդեպ, Տրապիզոնի ոստիկանական բաժանմունքում ստացան 2006թ. փետրվարի 16-ին եւ 2 օչ անց ավելի քան մեղմ ձեւակերպմամբ ու Տրապիզոնի ոստիկանության բաժնի ղեկավար Ռամզան Աքյուրեքի ստորագրությամբ ուղարկվեց Ստամբուլի Ոստիկանության բաժին: Վարչապետին կից տեսուչների խորհրդի կողմից նախապատրաստված զեկույցում Աքյուրեքին պարտականությունները չկատարելու մեղադրանքն ներկայկացվեց: Զեկույցը արժանացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանությանը: Աքյուրեքի ստորագրած զեկույցը ներառում է նաեւ Էրհան Թունջելի ցուցմունքները: Թունջելի խոսքով, Հայալն իրեն ասել էր, որ «Դինքն ու «Ակոս» թերթը վարկաբեկում են Թուրքիայի կերպարը», ինչն էլ սպանության ծրագրավորման պատճառն էր: Թունջելի ցուցմունքներում ասվում է. «Ես համոզված էի, որ Հայալը կանի այն, ինչ կանխամտածել էր, չնայած, որ ես նրան խորհուրդ էի տալիս չանել դա: Հայալն ինձ ասաց, որ կսպանի այդ մարդուն, ինչ գնով էլ որ լինի», գրում է Hurriyet Daily News-ը: Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Այդ գործով ձերբակալվել է 18 հոգի` հիմնականում Տրապիզոնից: Հանցագործության կազմակերպման մեղադրանքը ներկայացվեց 26-ամյա Յասին Հայալին, որ մարդասպան Օգյուն Սամաստին զենք ու գումար էր տրամադրել: Հուլիսի 6-ին կկայանա այդ գործով տասերորդ լսումը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |