Ավինյան․ Երևանում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի![]() 23 հունիսի 2026 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Նախատեսվում է էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերել Երևանի համար, հայտարրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում: Նա հավելել է, որ հարցն ընդգրկված է կառավարության ներդրումային կոմիտեի օրակարգային քննարկումների շարքում։ «Հետագայում մեր ռազմավարությունն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի»,-ասել է Ավինյանը, գրում է Aysor.am-ը: Նա նշել է, որ առաջարկվում է 18 մետրանոց ավտոբուսների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։ «Որոշ ժամանակ անց վերլուծությունները կամբողջացնենք։ Հետագայում Երևանն էլեկտրատրանսպորտից բացի այլ տեսակի հանրային տրանսպորտ չի գնելու և չի շահագործելու»,-ասել է նա: Երևանում հին տրոլեյբուսներ այլևս չեն մնացել՝ հունիսի 3-ից շահագործման են հանձնվել 45 նոր տրոլեյբուս, որոնք սպասարկում են գործող ուղղությունները՝ մի շարք փոփոխված վերջնակետերով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |