Հայաստանն ու Ավստրիան ստորագրեցին միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր29 հունիսի 2009 - 21:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 29-ին Հայաստանի եւ Ավստրիայի կառավարությունների միջեւ ստորագրվեցմիջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:Հաղորդման համաձայն, հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, իսկ ավստրիական կողմից` Ավստրիայի տրանսպորտի նորարարությունների եւ տեխնոլոգիաների դաշնային նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի եւ ավիացիայի հարցերով գլխավոր տնօրեն Պիտեր Ֆրանցմայերը: Ստորագրված համաձայնագրով կողմերը նախատեսում եներկու երկրների միջեւիրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումներ` կողմերից մեկի կամ երրորդ երկրի միջեւ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանըողջունելով համաձայնագրի վավերացման փաստը նշեց, որ օրը պատմական է, քանի որ այն անցել է քննարկման տեւական շրջան: Գ.Սարգսյանը միաժամանակ փաստեց, որ Հայաստանի օրենսդրությունըբավարար է առանց բարդությունների իրականացնելու երկկողմ բեռնափոխադրումներ: Նախարար Գ. Սարգսյանի խոսքերով,համաձայնագրի ստորագրումը ազդարարում է մի նոր գործակցության սկիզբ: Ավստրիական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս համագործակցությունըհետագայումկթեւակոխի նոր փուլ եւկնպաստի երկու երկրների միջեւիրականացվող բեռնափոխադրումների զարգացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |