ՀՎԿԱԿ․ էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը մնում է ցածր![]() 17 հուլիսի 2026 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ըստ հուլիսի 17-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում էբոլայի համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների, Ուգանդայում վերջին հաստատված հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։ Երկիրը սկսել է ԱՀԿ-ի կողմից սահմանված 42-օրյա հետհաշվարկը, որի ընթացքում նոր դեպքերի բացակայության դեպքում բռնկումը կհամարվի ավարտված։ Միաժամանակ պահպանվում է ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը։ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է արձանագրվել էբոլայի բռնկումը․ գրանցվել է 2073 հաստատված դեպք և 796 մահվան դեպք։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) գնահատմամբ՝ Եվրոպական միությունում և Եվրոպական տնտեսական գոտում վարակման ռիսկը շարունակում է մնալ շատ ցածր։ Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված բուժում և լիցենզավորված պատվաստանյութ Բունդիբուգյո շտամով պայմանավորված էբոլայի դեմ դեռևս չկա։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |