Հայաստանի բնակչության 71 տոկոսը գտնում է, որ ճգնաժամն անդրադարձել է երկրի տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Այժմ արդեն հարցվածների 100 տոկոսն իրազեկ է, որ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, այն դեպքում, երբ 2008թ. նոյեմբերին իրազեկության մակարդակը 90 տոկոս էր:



Հարցման ենթարկվածները նաեւ գնահատել են ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա: Այս հարցում տոկոսային հարաբերակցությունը կտրուկ փոխվել է. եթե 2008թ. նոյեմբերին միայն 22 տոկոսն էր կարծում, թե ճգնաժամն արդեն անդրադարձել է ՀՀ տնտեսական իրավիճակի վրա, ապա այժմ այդ ցուցանիշն աճել է շուրջ 3 անգամ, հասնելով 71 տոկոսի: Բոլոր հարցվածների միայն 20 տոկոսն է կարծում, որ ճգնաժամը մոտ ապագայում կազդի մեր վրա, 5 տոկոսը կարծում է, որ ազդեցությունը մասնակի կլինի եւ միայն 3 տոկոսն է վստահ, որ Հայաստանին կհաջողվի խուսափել ճգնաժամի բացասական հետեւանքներից:



Հետազոտման ընթացքում հաջողվեց բացահայտել հարցավծների մտահոգությունը ֆինանսական ճգնաժամով: Պարզվեց, որ 79 տոկոսը չափազանց մտահոգված է ֆինանսական ճգնաժամով, 15 տոկսը` մտահոգված է, ոչ շատ, 5 տոկոսին այդ խնդիրը գրեթե ընդհանրապես չի հուզում եւ միայն 1 տոկոսին չի մտահոգում ֆինանսական ճգնաժամը:



Հարցվածների 60 տոկոսը կարծում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը տեւական է լինելու, 24 տոկոսը կարծում է, որ այն երկար չի տեւի, իրավիճակը շուտով կկայունանա, 16 տոկոսը դժվարացել են պատասխանել:



Ըստ հարցման արդյունքների, հարցվածների 47 տոկոսը ճգնաժամից առավելապես տուժած երկիր է համարում ԱՄՆ-ն, 43 տոկոսը` Ուկրաինան, 38 տոկոսը` ՌԴ-ն, 14 տոկոսը` եվրոպական երկրները, եւ միայն 4 տոկոսն է գտնում, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ամենից շատ տուժել է Հայաստանը:



Մարքեթինգի հայկական ասոցիացիան, որը միջազգային հետազոտական «Եվրասիական մոնիտոր» կոնսորցիումի անդամ է, 2009թ. ապրիլի 20-30-ը մոնիտորինգային հետազոտություն է անցկացրել Հայաստանի ողջ տարածքում, որտեղ քննարկվել են նաեւ ճգնաժամին վերաբերող հարցեր, ասվում է ասոցիացիայի հաղորդագրության մեջ:



Ըստ հաղորդագրության, հարցումն անց է կացվել Երեւանում, շրջկենտրոններում եւ գյուղերում: Հարցման ենթարկվածների ընդհանուր թիվը 1082 է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---