«Առինջ մոլի» աշխատակիցները ստորագրահավաք են սկսել՝ իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջով![]() 24 հուլիսի 2026 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Առինջ մոլի» աշխատակիցները ստորագրահավաք են նախաձեռնել՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները և վերաբացել իրավապահների կողմից կապարակնքված տաղավարները։ Այդ մասին հայտնել է տարածքում գործող վաճառակետերից մեկի տնօրենը, տեղեկացնում է «Փաստինֆոն»: «Այսօր ոչինչ չենք արել, նույնիսկ մոլում չեմ։ Ստորագրահավաք ենք նախաձեռնել, մի քանի մարդ էլ գնացել է Քննչական կոմիտե։ Դեռ չգիտենք ինչ պատասխան են տվել»,-ասել է նա: Հուլիսի 23-ին «Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել, քանի որ իրավապահները կապարակնքել են նրանց տաղավարները, ինչի հետևանքով աշխատանքի բնականոն ընթացքը խաթարվել է։ Զրուցակիցը հայտնել է, որ ստորագրահավաքի նպատակն է հասնել կապարակնքված տաղավարների վերաբացմանը։ «Դրա համար ենք հավաքում, որ հարցին լուծում տան, որովհետև չենք ուզում, որ փակվի, չենք ուզում մեր խանութները լքենք։ Մենք ուզում ենք մեր խանութներում աշխատենք», - ասել է նա՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով կաթվածահար է լինում ինչպես գործատուների աշխատանքը, այնպես էլ անորոշ է դառնում աշխատողների կարգավիճակը։ «Առինջ» մոլի սեփականատերը գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որն այժմ կալանքի տակ է։ Նրան պատկանող ընկերությունների դռները կապարակնքվել են, իսկ այդ ընկերությունների աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել։ Քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու են կնիքվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարներ և այլ կառույցներ։ «Հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են»,-ասվում է հայտարարության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |