Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Անկարա

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս կկայանա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսին:



«Շուտով սպասում ենք Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա: Այդ այցի մասին մենք այսօր խոսում էինք Լավրովի հետ»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ռուս նախարարն իր հերթին նշել է, որ «նախապատրաստությունն իրականացվում է ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»:



Ահմետ Դավութօղլուն պաշտոնական այցով Անկարա մեկնելու է հրավիրել նաեւ Սերգեյ Լավրովին, հաղորդում է Vesti.ru-ն:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---