Ասիմ Մոլլաձե. Հայերը եւ ադրբեջանցիները պետք է ավելի հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ 3 հուլիսի 2009 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ոչ ոք չի շահում նրանից, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները թշնամանքի մեջ են ապրում: Այդ մասին, ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, լրագրողներին ԼՂՀ մայրաքաղաքում հայտարարել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ժողովրդավարական բարփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլլաձեն:Այսօր պաշտոնական այցով ԼՂՀ-ում են գտնվել Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Փոլադ Բյուլ Բյուլ օղլին եւ Մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, որոնք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Այդպիսի հանդիպումները կարեւոր են Հարավային Կովկասի ժողովուրդների միջեւ թեկուզ ոչ մեծ վստահություն հաստատելու համար: Մենք պետք է ձգտենք կայունություն հաստատել Հարավային Կովկասում ի նպաստ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարօրության, եւ ոչ ոք չի շահում նրանից, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները թշնամանքի մեջ են ապրում: Մեր կուսակցությունը կարծում է, որ որքան շատ լինեն շփումները ոչ ձեւական մակարդակում, այնքան արագ կարող են կապեր հաստատվել երկու երկրների խորհրդարանների միջեւ: Հենց այս նպատակով եմ ես գտնվում պատվիրակության կազմում, որը ժամանել է Ստեփանակերտ»,- հայտարարել է Ասիմ Մոլլաձեն: Ինչ վերաբերում է թշնամու կերպար ստեծելուն, ապա ադրբեջանական խորհրդարանականը դա ճիշտ ճանապարհ չի համարում կուտակված խնդիրների լուծման համար: «Մենք պետք է ավելի հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ այդ խնդիրների լուծման համար: Հուսով եմ, որ հերթական այցն ավելի արդյունավետ կլինի»,- նշել է Ասիմ Մոլլաձեն: Ստեփանակերտից հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունը ժամանել է Երեւան, որտեղ տվյալ պահին տեղի է ունենում Հայաստանի նախագահի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների առաջին այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու կայացել է 2007-ի հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ Բյուլ օղլու նախաձեռնությամբ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |