Միջազգային զբոսաշրջության ծավալները հունվար-ապրիլին կրճատվել են 8 տոկոսով 4 հուլիսի 2009 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Արտասահմանում հանգիստն անցկացնողների թիվը գնալով փոքրանում է: Այդ մասին վկայում են ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին զբոսաշրջության համաշխարհային շուկայի զարգացման մասին տվյալները, որոնք հարապարակվել են Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կողմից: Միջազգային զբոսաշրջության ծավալները հունվար-ապրիլին կրճատվել են 8 տոկոսով` համեմատած անցյալ տարվա համապատասխան շրջանի հետ: Միաժամանակ 10 տոկոսով նվազել է Եվրոպայի երկրներ այցելող զբոսաշրջիկների թիվը:Դա ստիպել է Համաշխարհային զոբսաշրջության կազմակերպությանը վերանայել ոլորտի զարգացման կանխատեսումները 2009-ին: Նրանք կարծում են, որ 2008-ի հետ համեմատած արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 4-6 տոկոսով: Ոլորտում ծագած դժվարությունների պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Արդեն 2008-ի երկրորդ կեսին բոլոր հինական ուղղություններով զբոսաշրջիկների թիվը կամ չի մեծացել, կամ նվազել է: 2009-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2.8 տոկոսով կամ 85 հազար հոգով` համեմատած 2008-ի նույն շրջանի հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը Փաստաբան․ 30 անձ ձերբակալվել է, այդ թվում` Աշոտ Երկաթը Մինասյանը ձերբակալվել է 72 ժամով |