Թեհրանում տեղի կունենա Հայաստանի եւ Իրանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը 4 հուլիսի 2009 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին: Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, Ս. Օհանյանը շնորհավորեց դեսպանին Իրանում կայացած նախագահական ընտրություններում պարոն Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն եւ կթեւակոխեն զարգացման որակական նոր փուլ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության խնդիրներում, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:Պարոն Սայեդ Ալի Սաղայիանը ՀՀ պաշտպանության նախարարին փոխանցեց Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարի` Իրան այցելելու հրավերը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |