Տարածաշրջանում ինտերնետի գները Հայաստանում ամենաբարձրն են, իսկ հասանելիության մակարդակը` ամենացածրը 6 հուլիսի 2009 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Համաձայն զեկույցի, որը ներկայացվել է Դիլիջան քաղաքում տեղի ունեցած IT-առաջնորդների ներկայացուցիչների ամեն եռամսյակ անցկացվող հանդիպման ժամանակ, Հայաստանուն Ինտերնետից օգտվում է բնակչության 5.8 տոկոսը, Ադրբեջանում` 12.7 տոկոսը, Վրաստանում` 8.9 տոկոսը, Իրանում` 34.9 տոկոսը, Թուրքիայում` 36.9 տոկոսը:ADSL տեխնոլոգիայով վայրկյանում 1 մեգաբիթ արագությամբ անսահմանափակ ինտերնետի ամենամսյա վճարը Հայաստանում կազմում է 80 դոլար, Վրաստանում` 10 դոլար, Ադրբեջանում` 40, Թուրքիայում` 28: Զեկույցի հեղինակներն առաջարկել են Հայաստան Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովին (ՀԾԿՀ) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՏՀ) հետ համատեղ կարգավորել սակագները: Զեկույցում նաեւ նշվում է, որ պրովայդերները պետք է վարձակալեն «ԱրմենՏելի» պաշարներն ինքնարարժեքի վրա հիմնված գներով եւ ապահովեն սեփական ելքը դեպի միջազգային մայրուղիներ: Բացի դրանից, զեկույցի հեղինակները կարեւորել են Հայաստանում բջջային հեռախոսի փոխանցելիության գործառույթի ներմուծումը` (Mobile number portability MNP): Ծառայությունը թույլ կտա բաժանորդին փոխել հեռախոսային կապի պրովայդերին առանց հեռախոսահամարը փոխելու: Բացի դրանից, փաստաթղթի հեղինակներն առաջարկում են ՀԾԿՀ-ին սկսել MNP ներմուծման ժամկետների որոշման քննարկումները: Զեեկույցը պարաստել են Կրթության զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development AED) հայկական գրասենյակը, Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID) եւ Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |