ԼՂՀ փորձագետների խորհուրդը կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը պաշտպանել արցախյան գործընկերների դիրքորոշումը 7 հուլիսի 2009 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ փորձագետների խորհուրդը եւ գործընկերային կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ: PanARMENAIN.Net ստացված փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեջ, եւս մեկ անգամ մեր պատրաստակամությունն ենք հայտնում լինել իսկապես խաղաղապահ նախաձեռնությունների ակտիվ մասնակիցները, եւ չենք տեսնում համաձայնության եւ բարիդրացիական հարաբերությունների ձեռք բերման այլ ճանապարհներ:«ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը International Alert-ի կողմից անցկացվող Հասարակական ֆորումներին ի պաշտպանություն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո պաշտոնական խաղաղապահական գործընթացին մենք ոչ նպատակահարմար ենք համարում, քանի որ մինչեւ այժմ չեն հրապարակվել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա կառուցվում է խաղաղպահական գործընթացը. ԵԱՀԿ ՄԽ համանախագհաների կողմից ԼՂՀ քաղաքացիական հասարակությանը ներկայացված եւ վերջերս «Ռոսսիա» հեռուստաալիքի եթերում Ադրբեջանի նախագահի կողմից հաստատված կարգավորման սխեման հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ՀՀ արմատական շահերին: ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն կարող պաշտպանել այն գործընթացները, որոնք չեն նպաստում արդար խաղաղության ձեռք բերմանը, այլ ավելի շատ ուղղված են իրավիճակի ապակայունացմանը, ինչպես ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երկրներում, այնպես էլ այդ երկրների միջեւ: Մենք դիմում ենք ՀՀ քաղաքացիական հասարակության առաջնորդներին` կոչ անելով պաշտպանել արցախյան գործընկերների դիրքորոշումը»,- ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |