Երեւան են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 8 հուլիսի 2009 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւան են ժամանել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները: Այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Մոսկվայում, որ տեղի կունենա հուլիսի 17-18-ին: Այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հուլիսի 17-18-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ կվարեն ՌԴ նախագահի գավաթի ավանդական ձիարշավի շրջանակներում: Մոսկովյան հանդիպումը թվով վեցերորդը կլինի: Սարգսյան-Ալիեւ նախորդ հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 4-ին Սանքտ Պետերբուրգում, դրանից առաջ` Պրահայում մայիսի 7-ին: Առաջին բանակցությունները կայացան անցյալ տարվա հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում, երկրորդը` 2008թ. նոյեմբերի վերջում Մոսկվայում, երրորդը` ընթացիկ տարվա հունվարի 28-ին Ցյուրիխում: Երեւանից Մեթյու Բրայզան, Բերնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյոկվը կմեկնեն Բաքու: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |