Ադրբեջանը հայ փախստականներին պետք է պատասխան տա իր գործողությունների համար

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը պետք է պատասխան տա Հայաստանի նկատմամբ իր գործողությունների համար», - մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ադրբեջանի հայերի վեհաժողով» հասարակական կազմակերպության առաջնորդ Գրիգորի Այվազյանը: Նրա խոսքերով, կազմակերպությունը դիմել էր Ազգային ժողովին եւ շատ յալ հասարակական կազմակերպությունների` խնդրելով, որպեսզի Հայաստանը 1988-89թթ. Ադրբեջանի գործողությունները ճանաչի որպես ցեղասպանություն: Կազմակերպության դիմումին արձագանքել էր միայն «Ժառանգություն» կուսակցությունը:



«Այդ գործով զբաղվելու պատրաստակամություն էր հայտնել Լարիսա Ալավերդյանը», - հայտարարել է Այվազյանը, նշելով, որ առաջին քայլը եղել է Լեռնային Ղարաբաղը ոչ թե որպես առանձին, այլ որպես Հայաստանի հետ միասնական պետություն ներկայացնելու առաջարկը: «Մենք դիմել են մի քանի հեռուստաալիքների` եղանակի տեսության հաղորդումների ժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը որպես մեկ պետություն ներկայացնելու խնդրանքով, սակայն վերջինիս արձագանքել է միայն «ԱԼՄ»-ն», - հայտարարել է նա:



Այվազյանը հաղորդել է, որ փիլիսոփայության դոկտոր Ալեքսանդր Մանասյանի հետ միասին ծրագրում է հիմնադրել Ադրբեջանից հայ փախստականների շահերի պաշտպանության կոմիտե:



Նա նաեւ հայտարարել է, որ 1988-89թթ. Ադրբեջանի գործողությունները որպես ցեղասպանություն պաշտոնապես ճանաչելու դեպքում, Ադրբեջանական կողմը պարտավոր կլինի վնասը փոխհատուցել 100 մլն դոլարի չափով: Գրիգորի Այվազյանն ընդգծել է, որ Ադրբեջանը ժամանակին բռնի արտաքսել էր շուրջ կես մլն հայ եւ ավելացրել, որ փախստականները պատրաստ են ետ վերադառնալ, քանի որ ի սկզբանե դա հայկական հող է եղել:



«Ներկայուս Ադրբեջանի գործողությունները խոսում են այն մասին, որ երկիրը նախապատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմ-ռեւանշի», - հայտարարել է Գրիգորի Այվազյանը:



Նա նաեւ քննադատել է տարածաշրջանում ղարաբաղյան խնդրի լուծման հետ կապված «ժողովրդական դիվանագիտության» իրականացման գործողությունները` հայտարարելով, որ մտավորականության այդ բոլոր հանդիպումները շահավետ չեն Հայաստանի համար, այլ ընդհակառակը, օգտագործվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սեփական քարոզչության նպատակներով: «Հայաստանը պետք է առավել ագրեսիվ դիրք զբաղեցնի այդ հարցում», - հայտարարել է նա:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---