Ասիական զարգացման բանկը 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարելու համար 9 հուլիսի 2009 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարելու համար, հաղորդում է ԱԶԲ մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, ԱԶԲ-ն նաեւ երկու ծրագրային վարկ կտրամադրի 80 մլն դոլար ընդհանուր գումարով Վրաստանին ու Տաջիկստանին` սոցիալական ծրագրերի իրականացման համար: Ակնկալվում է, որ վարկային միջոցները լիովին կօգտագործվեն մինչեւ տարեվերջ: Ըստ ԱԶԲ տվյալների, Հայաստանի, Վրաստանի ու Տաջիկստանի տնտեսությունները առավելապես են տուժել տարածաշրջանում, քանի որ Հայաստանում ու Տաջիկստանում աշխատատեղերը Ռուսաստանում ու Ղազախստանում կորցրած բնակչության մեծ ներհոսք է եղել: ԱԶԲ-ի վարկերը կուղղվեն պետական նպաստների վճարմանն ու բնակչության առավել խոցելի շերտերի սոցիալական ապահովմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի բացմանը: Այսօրվա դրությամբ ԱԶԲ-ի օժանդակությունը Հայաստանին ընդհանուր առմամբ կազմել է 83 մլն դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |