Հայաստանն ու Իտալիան կապված են պատմական ընդհանրություններով եւ փոխադարձ համակրանքով 9 հուլիսի 2009 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա գործունեության տարիները հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման տեսակետից արդյունավետ կլինեն:Ընդգծելով Իտալիայի հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը` Նախագահ Սարգսյանը դրա համար լավ հիմք է դիտել փոխադարձ ցանկությունը, պատմական ընդհանություններն ու այն արժեքները, որոնց դավանում են երկու երկրները: Նրա խոսքով` հայ-իտալական գործակցությունը զարգացման լավ հեռանկար ունի նաեւ բազմակողմ ձեւաչափերում: Դեսպան Սկապինին, կարեւորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձեւավորված ավանդույթը, ասել է, որ կանի առավելագույնն ամրապնդելու առկա համագործակցությունն ու ստեղծելու նոր հնարավորություններ: Որպես իր գործունեության առաջնային ուղղություններ նա նախանշել է առետրատնտեսական հարաբերությունների խթանումը, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Նախագահ Սարգսյանը ողջունել է Իտալիայի հավասարակշիռ դիրքորոշումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի վճռականությունը` նշելով,որ դրա համար կան բոլոր հնարավորություններ: Դեսպան Սկապինին նշել է, որ Իտալիան մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին: Հաջողություն մաղթելով նորանշանակ դեպանին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ նա իր գործունեությունը սկսում է մի երկրում, որը չունի հարուստ բնական պաշարներ, սակայն ունի պատմական ու մշակութային մեծ ժառանգություն, եվրոպական չափանիշներով ապրելու ձգտում եւ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու բարի կամք: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |