Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների այցը Ստեփանակերտ վիրավորական էր 9 հուլիսի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուի, ինչպես նաեւ երկու երկրների մտավորականների այցը Ստեփանակերտ ուղղակի վիրավորական էր ԼՂՀ Պաշտպանության բանակի ու ժողովրդի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: «Եթե նրանք մեկ անգամ եւս գան, ապա ձեռնունայն կվերադառնան»,-ասել է Գալստյանը: Հուլիսի 3-ին ԼՂՀ էին այցելել ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, ՌԴ Մշակույթի ու կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխաիլ Շվիդկոյը: Այցի շրջանակներում նրանք հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:--ԿԱ-- Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |