Հայաստանում մեկնարկել է «Հմտություններն աշխատանքում» շարադրությունների մրցույթը10 հուլիսի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Հմտություններն աշխատանքում» շարադրությունների մրցույթն ուղղված է ուսանողների ու աշխատատուների միջեւ փոխադարձ կապի հաստատմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում միջին պրոֆեսիոնալ կրթության զարգացմանը, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բրիտանական խորհրդի «Հմտություններ աշխատանքում» մրցույթի հայկական ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանը: «Մրցույթն ուղղված է երիտասարդների խրախուսմանը, նրանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, ինովացիաների ներգրավմանը` աշխատատուների անմիջական մասնակցության շնորհիվ»,-ասել է նա: Ըստ Թովմասյանի, մրցույթին կարող են մասնակցել միջին մասնագիտական կրթական հաստատությունների 15-18 տարեկան ուսանողները: Այս առնչությամբ, Թովմասյանը հավելել է, որ մրցույթի արդյունքում կընտրվեն լավագույն գործարար շարադրությունները, որոնց հեղինակները աշնանը կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին` Ծաղկաձորի ազգային ճամբարում: «Կընտրվի լավագույն մասնակիցը, որը կմեկնի Սերբիա միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով»,-ասել է: Թովմասյանը հաղորդել է, որ մրցույթն անց է կացվում արդեն երկրորդ անգամ (առաջինը Սոֆիայում էր), մրցույթի հովանավորն է «ԱրեմնՏելը», որն առաջարկել էր մրցույթի վերնագիրը. «Ինչ կանեի, եթե ես լինեի «ԱրմենՏելլի» տնօրենը»: Բացի այդ, մրցույթի մասնակիցները կկարողանան հմտությունները զարգացնել ընկերությունում: Ինչպես նշել է Թովմասյանը, մրցույթն անց է կացվում Հարավարեւելյան Եվրոպայի ու Մեծ Բրիտանիայի 10 երկրներում: Իր հերթին «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն կարեւորեց նման մրցույթի անցկացումը, որը թույլ կտա «այլ տեսանկյունից» նայել բիզնեսին: «Սա շատ վառ, ոչ ստանդարտ, կրեատիվ մրցույթ է, որը թույլ է տալիս այլ տեսանկյունից, երիտասարդների աչքերով նայել մեր բիզնեսին»,-ասել է նա: Կլիմկոն ընդգծել է, որ Հայաստանն այն երկիրն է, որն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել կրթությանը: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը հավելել է նաեւ, որ ընկերությունը միշտ հետեւողական կլինի հանրապետությունում կրթության զարգացմանը միտված իր քաղաքականության մեջ: «Հմտություններն աշխատանքում» մրցույթը մի շարք ազգային ու միջազգային մրցույթներ են, որ անց են կացվում Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում: Մրցույթի առաջին փուլը 2009/2010թթ. ներառում է բիզնես-շարադրություն միջին կիրթական հաստատությունների ուսանողների համար (15-18տ.): Մրցույթի կազմակերպիչներն են Բրիտանական Խորհուրդի (British Council) հայաստանյանգրասենյակը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը եւ «ԱրմենՏել» ընկերությունը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |