Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ԱմերիկայիՄիացյալՆահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:



Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ՆախագահՍարգսյանն ասել է. «Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ Ձեր այցը դիտարկում է հենց այդ տեսանկյունից»: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն էհայտնել ԱՄՆկառավարությանը` անկախությունից իվերմերերկրին ցուցաբերվող համակողմանիաջակցությանհամար:



Քննարկելով հայ-ամերիկյանհարաբերությունների զարգացման հեռանկարը` կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Սերժ Սարգսյանըբարձր է գնահատել Միացյալ Նահանգների յուրահատուկ վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ: Երկուստեք նշվել է, որ ամերիկահայերը երկու երկրները կամրջող ամուր օղակ են:



Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Նախագահ Սարգսյանին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ուղերձը: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---