Ռուսաստանն ու Իրանը գա՞զ կմատակարարեն Nabucco-ի համար

PanARMENIAN.Net - «Մենք չպետք է զարմանանք, եթե մի օր Ռուսաստանը գազ առաքի Nabucco-ի համար»,-հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: Ըստ նրա, ապագայում Իրանը, հնարավոր է, եւս գազ առաքի Nabucco-ի համար, հաղորդում է Associated Press-ը:



2009թ. հուլիսի 19-ին Անկարայում տեղի կունենա միջկառավարական համաձայնագրի ստորագրում Թուրքիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի միջեւ Nabucco-ի կառուցման վերաբերյալ:



Այն պետք է շահագործվեր 2011թ., սակայն հետո ժամկետը տեղափոխվեց մինչեւ 2013թ.: Նախագծի արժեքը 12 մլրդ դոլար է: Շինարարության առաջին փուլը կսկսվի 2010թ.:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---