Մադրիդյան սկզբունքները նոր տարրեր են պարունակում16 հուլիսի 2009 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մադրիդյան սկզբունքները ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական ուղիներն են պարունակում, այլեւ շատ կարեւոր քայլեր են, որոնք պետք է իրականացնեն կողմերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Մադրիդյան սկզբունքները նոր տարրեր են պարունակում, օրինակ, ժողովուրդների հավասարության սկզբունքը: Մնացած կետերն այնպիսի քայլեր են ենթադրում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի որոշումը, զորքերի դուրս բերումը, փախստականների վերադարձը», - նշել է հայ փորձագետը:Դրա հետ մեկտեղ, Ստեփան Գրիգորյանը ներկայացրել է մադրիդյան սկզբունքների դրական եւ բացասական կողմերը: «Դրական էայն, որ երկու տարի դադարից հետո վերսկսվել է բանակցային գործընթացը: Նախկինում մենք հետեւում էինք հանդիպումներին, այլ ոչ բանակցություններին», - հայտարարել է փորձագետը, ավելացնելով, առաջիկա հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կանդրադառնան առավել լուրջ հարցերի, մասնավորապես, վստահության միջոցների ուժեղացմանը, սակայն հազիվ թե ինչ-որ բան ստորագրեն: Փորձագետը դրական եւ հայամետ երեւույթ է անվանել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարությունն այն առնչությամբ, որ Հյուսիսային Կիպրոսի ժողովուրդը պետք է իր ճակատագիրը վճռի հանրաքվեի միջոցով: «Թուրքիայի առաջնորդի հայտարարությունը համընկավ ղարաբաղյան հարցում առկա վերջին առաջխաղացումների հետ: Հայկական կողմը պետք է օգտվի այդ հայտարարությունից», - նշել է Ստեփան Գրիգորյանը: Մադրիդյան սկզբունքների բացասական պահերի ցուցակում հայ փորձագետն ընդգծել է այն հանգամանքը, որ այն կետերը, որոնք բխում են ավելի շատ Բաքվի շահերից, առավել հստակ եւ որոշակի են ներկայացված: «Հայկական կողմի համար նախատեսված կետերն անհասկանալի պահեր են պարունակում, եւ Հայաստանի ղեկավարությունը պետք է այդ կետերի ճշգրտում պահանջի», - ընդգծել է Գրիգորյանը, ավելացնելով, որ մադրիդյան սկզբունքներն առաջարկում են հակամարտության ոչ թե փաթեթային, այլ աստիճանական կարգավորում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ ՀՀ–ն և ԵՄ–ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին ԱՆ․ ԱԺ-ի մոտ դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 16 անձ դեռ ԲԿ–ներում է Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար Շարժման մասնակիցները հավաքվել էին կառավարության մոտ․ Նիստը հետաձգվել է Փաշինյանը լինելու է Ազգային ժողովում, հանդես է գալու եզրափակիչ ելույթով |