Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի ՈԿԿ-ների հանդիպումը հետաձգվել է մինչեւ աշուն21 հուլիսի 2009 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աջակցությանն ուղղված Հանրային խաղաղապահ համաժողովի անցկացումը, որը կայանալու էր հուլիսի վերջում Մոսկվայում, հետաձգվել է մինչեւ աշուն: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել International-ի Alert Եվրասիայի գծով ծրագրերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: Նրա խոսքերով, վերջին ամիսներին այնպիսի զգացողություն է առաջանում, որ բանակցային գործընթացը գնալով ինտենսիվ է դառնում: «Շատերը ողջունում են այդ գործընթացը, սակայն այն նաեւ հող է ստեղծել մտավախությունների ու մտահոգությունների սրացման համար: Թեեւ հանրային խաղաղապահ գործընթացը քաղաքական չէ եւ այլ նպատակներ ունի, սակայն քաղաքական իրավիճակն անխուսափելիորեն ազդում է նրա վրա: Մենք չենք ցանկանում թույլ տալ հասարակական երկխոսության քաղաքականացում: Ելնելով դրանից, մենք գտանք, որ նպատակահարմար կլինի համաժողովը հետաձգել մինչ աշուն: Իսկ մինչ այդ քննարկումներ անցկացնել, որոնք կնպաստեն երկխսությանը երկու հանրությունների միջեւ: Միեւնույն ժամանակ, հուլիսի 23-25-ին Մոսկվայում քննարկումներ կընթանան Եվրասիայում ու Հարավային Կովկասում խաղաղապահության նոր ռազմավարության վերաբերյալ: Քննարկումները կանցնեն Խաղաղապահ նախաձեռնությունների փորձագետների եվրասիական համաժողովի շրջանակներում: Առաջին օրը նվիրված կլինի վրաց-ռուսական երկխոսությանը, հուլիսի 24-25-ը նվիրված կլինեն հարավկովկասյան խնդիրներին: Կմասնակցեն փորձագետներ ու քաղաքագետներ Հարավային Կովկասից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |