Եվրահանձնաժողովը 70 մլն եվրո կհատկացնի ENP ներդրումային նախագծերին

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Եվրահանձնաժողովը 70 մլն եվրո կհատկացնի Եվրոպական հարեւանության ծրագրի` ENP ներդրումային նախագծերին: Հատկացվող միջոցները թույլ կտան ENP մասնակիից երկրներին ավելացնել ներդրումային նախագծերի ֆինանսավորումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ու սոցիալական հատվածի ոլորտներում:



ԵՄ արտաքին քաղաքականության եւ ENP գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել է, որ բավարարված է այն դրական արդյունքներով, որ ձեռք են բերբել Հարեւանության ներդումային ծրագրի շնորհիվ:



«Զգալի կլինի ENP ներդրումային նախագծերի ֆինանսավորման ավելացումը, ինչն ընդգծում է մեր աջակցությունը մեր հարեւանների բարեփոխումներին: Ես երջանիկ եմ, որ առաջին իսկ տարում շուրջ 15 նախագիծ հավանություն ստացավ, ջրամատակարարման, առողջության ու քաղաքային տրանսպորտի ոլորտներում»,-ասել է նա:



2008թ. մայիսին պաշտոնապես գործարկված ENP ներդրումային նախագծերը ստեղծվեցին Բենիտա Ֆերերո-Վալդների նախաձեռնությամբ, եւ նախատեսված են այն երկրների համար, որոնք արդեն ստորագրել են Եվրոպական հարեւանության համագործակցության ծրագիրը: Դրանք են Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Հորդանանը, Պաղեստինը, Լիբանանը, Մարոկկոն, Եգիպտոսը, Թունիսն ու Հայաստանը:



Եվրահանձնաժողովն արդեն 170 մլն եվրո է հատկացրել 2007-2013թթ. համար նախատեսված 700 միլիոնից (50-ական մլն եվրո հատկացվեց 2007-2008թթ., 70 մլն եվրո հատկացվել է այս տարի), հաղորդում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---