Այսօր Բաքուն Երեւանի հետ բանակցությունների կարիքն ավելի շատ ունի, քան Հայաստանը25 հուլիսի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է միաժամանակ ե'ւ բանակցություններ վարի Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, եւ պատրաստ լինի ռազմական գործողությունների վերսկսմանը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը : «Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել փոխզիջման ճանապարհով, քանի որ այն էթնիկ պայքար է: Շատ քաղաքագետներ սխալաբար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համեմատում են ֆրանկո-գերմանականի հետ: Եթե Ղարաբաղի դեպքում տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ապա ֆրանկո-գերմանական հակամարտությունների դեպքում, Էլզաս-Լոթարինգիայի էթնիկ պատկերը ոչ մի փոփոխություն չի կրել», - ընդգծել է հայ փորձագետը:Էդուարդ Աբրահամյանը նշել է, որ ճիշտ չէ ղարաբաղյան խնդրի լուծման համար փոխադարձ զիջումների մասին խոսելը եւ միայն տարածքային զիջումները նկատի ունենալը: «Տարածքը հանձնել կարելի է միայն մեկ այլ տարածքի դիմաց: Հարկ է նշել, որ այսօր Ադրբեջանը Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցության հաստատման կարիք ունի: Հետեւաբար, նա Հայաստանի հետ բանակցություններ վարելու կարիքն ավելի շատ ունի, քան մենք, քանի որ հայկական կողմն ինչպես ռազմական, աշխարհագրական, այնպես էլ էթնիկ առումով, լուծել է իր խնդիրները: Այնպես, որ բանակցությունների շարունակմամբ պետք է Բաքուն ավելի շահագրգռված լինի, քան մենք», - հայտարարել է փորձագետը: Անդրադառնալով վերջերս հրապարակված Մադրիդյան սկզբունքներին, Էդուարդ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը, հրապարակելով այդ սկզբունքները, հասկացրել է, որ որոշ առումով համաձայն է դրանց: -Շ- Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |