«Ինեկոբանկը» բացել է նոր «Մալաթիա» մասնաճյուղը27 հուլիսի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - «Ինեկոբանկը» բացել է նոր «Մալաթիա» մասնաճյուղը` Րաֆֆու 39/3 հասցեով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «Մալաթիա» մասնաճյուղում հնարավոր կլինի կատարել ապառիկի ձեւակերպումներ, դրամական փոխանցումներ, ավանդներ, ստանալ վարկեր եւ այլ բանկային ծառայություններ: «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականի փետրվարի 7-ին: Իր գործունեության ընթացքում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել կայուն եւ վստահելի բանկի ու գործընկերոջ համբավ` աճող եկամտաբերությամբ եւ զարգացման բավականին բարձր տեմպերով : Բանկը հանդիսանում է. SWIFT միջազգային վճարային համակարգի անդամ, Համաշխարհային Բանկի ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, USAID-ի կողմից ֆինանսավորվող ամերիկյան ShoreBank Advisory Services կողմից իրագործվող ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, Եվրասիա հիմնադրամի ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, Լինսի հիմնադրամի ձեռնարկությունների վարկավորման ծրագրի գործակալ բանկ, ArCa վճարային համակարգի լիիրավ անդամ եւ բաժնետեր, USAID կազմակերպության կողմից իրագործվող Վարկային երաշխիքների ծրագրի մասնակից Բանկ, KFW բանկային խմբի գործընկեր բանկ, MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ, Եվրոպական Վերակառուցման եւ Զարգացման Բանկի (EBRD) գործընկեր Բանկ: Բանկի միջազգային բաժնետերերն են` IFC 10 % եւ DEG 13.5 % 2009 թվականի հունիսի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 9 413 078 հազ. դրամ, ակտիվներ` 42 965 708 հազ. դրամ, պարտավորություններ` 33 552 630 հազ. դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |