Միջազգային ֆինանսական կորպորացիան մտադիր է ներդրումներ անել Հայաստանի հիպոթեքային շուկայում31 հուլիսի 2009 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) փոխնախագահ Յուրկի Կոսկելոյին։ Ողջունելով ՄՖԿ-ի մուտքը մեր երկիր, կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցության այն ծրագրերը, որ կառույցը նախատեսել է իրականացնել Հայաստանում` հաջողություն կունենան։ Կառույցը նախատեսում է ներդրումներ իրականացնել հիպոթեքային շուկայի զարգացման գործում, ինչպես նաեւ առաջարկում է փոխգործակցություն տնտեսության իրական` հիդրոէներգետիկայի եւ վերականգնողական էներգետիկայի, ֆինանսական հատվածներում։ ՄՖԿ-ի փոխնախագահն ընդգծել է, որ մինչ այժմ հաջողված ծրագրեր են իրականացվել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առողջապահական ոլորտներում։ ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանում ՄՖԿ-ի մասնագետների փորձի ներդրումը եւ հույս հայտնել, որ գործակցությունը կլինի փոխշահավետ եւ շարունակական: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |