Թուրքիայի հետ սահմանի բացումը մասնակիորեն կազատի մենատիրություններից 5 օգոստոսի 2009 - 19:44 AMT PanARMENIAN.Net - «Տնտեսական առումով հարաբերությունների կարգավորումից կշահի թե' Հայաստանը, թե' Թուրքիան: Դա միանաշանկ է, քանի որ Թուրքիայի պես հսկա երկրի հետ տնտեսական հարաբերություններ ունենալը շատ ձեռնտու է Հայաստանին»,- այսօր Երեւանում «Միացյալ աշխատավորական կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:Գուրգեն Արսենյանն իր հերթին ասել է, որ ցանկացած հայկական տնտեսվարող սուբյեկտ, եթե զբաղեցնի Թուրքիայի սպառողական շուկայի որեւէ հատվածը, ապա կարող է դրա շնորհիվ եռապատկել իր արտադրական հնարավորությունները: Լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք հնարավոր է թուրքական ապրանքների էքսպանսիան հայկական շուկայում, նա պատասխանել է, որ անհանգստության ոչ մի առիթ չկա, քանի որ Հայաստանում արտադրական հզորությունները, ինֆրակառույցները եւ աշխատուժն ավելի էժան են, քան Թուրքիայում: Համապատասխանաբար, Արսենյանի խոսքով, սահմանի բացման դեպքում հարկավոր է զբաղվել արտադրողականության մեծացմամբ եւ ապրանքի ինքնարժեքի օպտիմիզացմամբ: Միեւնույն ժամանակ Բագրատյանը հայտնել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումից ամենից շատ վախենում են Հայաստանի օլիգարխները, քանի որ մրցակցության պայմաններում նրանց ազդեցությունը զգալիորեն կնվազի: «Թուրքիայի հետ սահմանի բացումը գոնե մասնակիորեն կազատի մենատիրություններից»,- ամփոփել է ՀՀ կառավարության նախկին ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ ՀՀ տնտեսության գրեթե բոլոր խոշոր ոլորտները մենատիրացված են, եւ օրինակ բերեց քաղաքացիական ավիացիան, յուղի ներկրումը: «Հայաստանում գները մյուս երկրների համեմատ չեն իջնում: Օրինակ, էլեկտրականությունն այստեղ ավելի թանկ է, քան Ադրբեջանում կամ Վրաստանում: Հայաստանում կաթնային արտադրությունը նույնպես 30%-ով թանկ է, քան Հարավային Կովկասի մյուս երկրներում: Արսենյանն այդ առիթով նշել է, որ ներկայիս գների մակարդակի պահպանումը պայմանավորված է մենատիրությամբ եւ մրցակցության բացակայությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |