Ռուսաստանի գլխավոր շտաբ. Վրացական զեկույցը օգոստոսյան պատերազմի մասին «մանր սարքովի կեղծիք է» 7 օգոստոսի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - «Գաղտնազերծված նյութերը», որոնց վրա է հիմնվում Վրաստանի ներկայացրած զեկույցը անցյալ տարվա օգոստոսյան պատերազմի մասին, ոչ այլ ինչ են , քան «մանր սարքովի կեղծիքներ»,-հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինը: Նա այսպես մեկնաբանեց մեկ օր առաջ Թբիլիսիում կայացած «Վրաստանի դեմ ՌԴ-ի կողմից իրագործված լայնածավալ ագրեսիայի մասին զեկույցի» շնորհանդեսը: Նրա խոսքերով, վրացիների նախապատրաստած փաստաթղթում ոչ մի նոր բան չկա: «Չկա ոչ մի լուսանկար, որտեղ արձանագրված լինեն մեր զրահատեխնիկայի շարասյուները օգոստոսի լույս 7-ի գիշերը: Նման լուսանկարներ ուղղակի գոյություն չունեն»,-ասել է Անատոլի Նոգովիցինը: Վրացական կողմը պնդում է, որ Ցխինվալի գնդակոծումը օգոստոսի լույս 8-ի գիշերը լոկ պատասխան էր նախօրեին Հարավային Օսեթիա ռուսական տանկերի մուտքին: ՌԴ-ն դա հերքում է` հայտարարելով, որ տանկերը մտան հանրապետություն միայն վրացակն հարձակմանն ի պատասխան: Նոգովիցինը նշել է նաեւ, որ զեկույցը ակնհայտորեն նախապատրաստվել է արեւմտյան փիար-գործակալությունների կողմից: «Ինչո՞ւ շնորհադեսը տեղի ունեցավ երեկոյան, ոչ թե առավոտյան: Որպեսզի դրանք հայտնվեն ամերիկյան հեռուստաընկերությունների առավոտյան լրատվական թողարկումներում եւ միաժամանկ Եվրոպայի երեկոյան նորություններում»,-ասել է գեներալը: Վրաստանի ներկայացուցչությունը օգոստոսի 6-ին ներկայացրել էր 190-էջանոց «Վրաստանի դեմ ՌԴ-ի կողմի իրագործված լայնածավալ ագրեսիայի մասին զեկույցը»: Ըստ հեղինակների, գրքի տեսքով վրացերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակված զեկույցում ընդգրկվել են նաեւ «գաղտնի» կնիքը կրող նյութերը: Այդ փաստաթղթերն, ըստ Թբիլիսիի, պետք է վկայեն, որ Վրաստանն ի սկզբանե ձգտում էր խուսափել պատերազմից, «սակայն չկարողացավ հավատարիմ մնալ իր ծրագրերին` ռուսական ինտերվենցիայի պատճառով», հաղորդում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |