ՀՀ ոստիկանությունը հարցաքննում է երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին

PanARMENIAN.Net - ներկայացված մեղադրանքը փոխարինել էր կեղծ մատնության մեղադրանքով, այս րոպեներին նրան հարցաքննում են:



Երիտասարդական կանաչ շարժման շուրջ 50 կողմնակիցներ ներկայումս պիկետի են ենթարկել ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը, որտեղ այս պահին հարցաքննում են շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Ինչպես հաղորդում է ոստիկանական բաժանմունքի մոտ գտնվող PanARMENIAN.Net ի թղթակիցը, պիկետի մասնակիցները ձեռքներին պահում են «Մենք բոլորս հավատում ենք Մարիամ Սուխուդյանին» կարգախոսներով ցուցապաստառներ եւ չեն պատրաստվում հեռանալ այնքան ժամանակ, մինչեւ Մարիամ Սուխուդյանը դուրս չգա ոստիկանության շենքից:



Մեր թղթակիցը նաեւ հաղորդում է, որ քննչական բաժին արդեն ոչ որպես վկա, այլ որպես ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (կեղծ մատնություն` շահի հետապնդմամբ ծանրացված) մեղադրյալ կանչված Մարիամը գործադրվող ճնշման տակ մտադիր է հրաժարվել իր նախկին ցուցմունքներից, ինչպես դա արել են մյուս վկաները, թեեւ չի բացառվում, որ նա այդ բանը չի անի:



Օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր էր ստացել, որտեղ նրան օգոստոսի 15-ին հարցաքննության էին կանչում որպես մեղադրյալ: Ծանուցագրում նշված էր ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասը` զրպարտություն: Սակայն Օգոստոսի 15-ին նրան հայտարարեցին, որ նա մեղադրվում է մեկ այլ հոդվածով` ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (կեղծ մատնություն` շահի հետապնդմամբ ծանրացված): Նշենք, որ նման մեղադրանքն առավել ծանր պատիժ է ենթադրում` ազատազրկման ժամկետը մինչեւ 5 տարի:



Նոր մեղադրանքը ներկայացվել է օգոստոսի 15-ի ծանուցման մեջ, որտեղ Մարիամ Սուխուդյանին կանչում են հարցաքննության օգոստոսի 19-ին:



Քրեական գործը հարուցվել էր 2008թ. նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվող «Հայլուր» հեռուստատեսային հաղորդման հետքերով, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին, - նշվում է «Էկոլուր» էկոլոգիական հասարակական կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Մարիամ Սուխուդյանն ինքը գտնում է, որ իրեն հետապնդում են Թեղուտի անտառի պաշտպանությանն ուղղված «S.O.S Թեղուտ» գործողությանը մասնակցելու պատճառով:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---