Հայաստանում տնտեսական գործընթացներն ամբողջովին համապատասխանում են համաշխարհային միտումներին

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը լրագրողներին հաղորդել է, որ կառավարության կանխատեսումներով Հյաստանում տնտեսական անկումը 2009 թվականի արդյունքներով կկազմի 12-15 տոկոս:



Նախարարի տեղակալը նշել է, որ առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում տնտեսական անկումն արդեն կազմել է 16,3 տոկոս: Նրա խոսքերով, հիմնական ոլորտները, որոնք բերել են այդ ցուցանիշներին, Հայաստանում համարվում են շինարարությունը, որտեղ 2009 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է անկում 53,5 տոկոս, եւ արդյունաբերությունը, որտեղ անկումը կազմել է 11,5 տոկոս:



Վարդամ Արամյանը նաեւ հաղորդել է, որ դիտարկվող անկումն առավել խորն էր, քան նախկինում կանխատեսվել էր:



Նախարարի տեղակալի խոսքերով, համանման իրավիճակ դիտվում է նաեւ համաշխարհային տնտեսությունում, որտեղ անկումը նույնպես ավելի խորն էր, քան նախկինում կանխատեսվել էր, մասնավորապես, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Եվրամիությունում արձանագրվել էր անկում 6 տոկոս:



Այդ առնչությամբ, ֆինանսների նախարարի տեղակալն ասել է, որ նման անկայուն իրավիճակի հետեւանքով միջազգային կառույցները պարբերաբար ճշգրտում են իրենց տնտեսական կանխատեսումները, մասնավորապես, պարբերաբար ճշգրտվում եւ փոխվում են ԱՄՀ-ի կանխատեսումները: Տվյալ կառույցը ԵՄ-ում անկման կանխատեսումները վերանայել է արդեն հինգերորդ անգամ:



Այդպիսով, հստակեցրել է Վարդան Արամյանը, Հայաստանում տնտեսական գործընթացներն ամբողջովին համապատասխանում են համաշխարհային միտումներին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---