Հայաստանի Հայաստանի ԱԳՆ դանդաղկոտությունը` կապված հայ-վրացական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ անհանդուրժելի է

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ դանդաղկոտությունը` կապված հայ-վրացական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ անընդունելի է: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանը:«Նույնիսկ եթե սահմանագծի որոշ տարածքներ դեռեւս հստակ չեն համաձայնեցված Հայաստանի ու Վրաստանի միջեւ, եւ համարվում են վիճելի, վրացական սահմանապահների առաջխաղացումը ուղղակի անհանդուրժելի է»,- նկատեց Մանոյանը: Նրա խոսքերով, եթե ընթացող բանակցություններում այդ հողերը ճանաչվում են Հայաստանին պատկանող, ապա վրացական սահմանապահների առաջխաղացումը լուրջ խախտում է:



Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, վրացական սահմանապահները, խախտելով հայկական սահմանը, Շիրակի մարզի Բավրա գյուղի տարածքում չեն թողնում բնակիչներին իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ: Ինչպես հայտնեց Բավրի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, դեռ այս տարվա մայիսին վրացի սահմանապահները անցել են գյուղի տարածքը եւ այդ ժամանակից չեն թողնում գյուղացիներին օգտագործել այն:



Հայաստանի ԱԳՆ-ն այս միջադեպի կապակցությամբ միայն հայտնեց, որ ՀՀ Արտաքին քաղաքականության գերատեսչությանը հայտնի է այս իրադարձությունների մասին, եւ նման խնդիրներ ծագում են այն տարածքներում, որտեղ հայ-վրացական սահմանը չի համաձայնեցված: Համաձայն հաղորդման, ԱԳՆ-ն այդ ուղղությամբ բանակցություններ է վարում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---