Ֆրանսիան ողջունում է պայմանավորվածությունը Երեւանի եւ Անկարայի միջեւ 1 սեպտեմբերի 2009 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի քայլերն, ուղղված պայմանավորվածության ձեռքբերմանը «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրությունների ստորագրման նպատակով քաղաքական խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ: «Հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ պատմական իրադարձություն կդառնա, որը կապահովի տարածաշրջանի կայունությունը»,-ասվում է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ, հաղորդում է France24-ը: Հայաստանն ու Թուրքիան օգոստոսի 31-ին հայտարարել են, որ համաձայն են միջքաղաքական խորհրդակցություններ սկսել Շվեյցարիայի աջակցությամբ, որի հովանավորությամբ են անցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին բանակցությունները, որոնք ավարտվեցին երկու Արձանագրությունների նախաստորագրմամբ` «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»: Նշված Արձանագրությունները սահմանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդունելի ժամկետները: Միջպետական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն երկու երկրների խորհրդարններին վավերացման համար: Երկու կողմերը առավելագույն ջանքերը կգործադրեն, որպեսզի վավերացումն անցնի արագ, ըստ Հայաստանի ու Թուրքիայի սահմանադրական ու օրենսդրական նորմերի: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |