ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ՊՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ18 ապրիլի 2002 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 17-ի գիշերը Կրասնոդարի քաղաքային գերեզմանատանը պղծվել են այդտեղ թաղված հայերի գերեզմանները: Ամբողջությամբ կամ մասնակիորեն քանդվել են 30 հայկական գերեզմանների տապանաքարերը: Տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, դա սքինհեդների ձեռքի գործն է, որոնց այդ բարբարոսական ակտի իրագործմանն է ոգեշնչել Կուբանի ղեկավարության կողմից անցկացվող քաղաքականությունը: Ինչպես հայտնի է, Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունը նպատակադրվել է տեղահանել վերջին ալիքի բոլոր ներգաղթածներին, որոնց թվում քիչ չեն հայերը: Բարբարոսական ակտի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը չի կարծում, որ կատարվածը ուղղված է հենց հայերի դեմ, քանի որ պղծված գերեզմանների մեջ կան նաեւ գնչուների եւ ռուսների գերզմաններ: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը այդ կապակցությամբ հայտարարել է, որ «թույլ չի տա ապօրինի ներգաղթածների տեղահանման ալիքի վրա ազգային երկպառակություն սերմանել»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |