ՀՀ վարչապետը հանդիպել է հայ դիվանագետների հետ 2 սեպտեմբերի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանըմասնակցելէ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Դիմելով ներկաներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ու գործադիրի հետագա անելիքները, անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքներին: Խոսելով Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք միջազգային փորձագետների կողմից գնահատվել են որպես առավելագույնս արդյունավետ: Վարչապետը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, արտաքին շուկաներում հաջողության հասնելու Հայաստանի կառավարության մոտեցումներն ու գործնական քայլերը, գյուղատնտեսության մեջ իրականացվող հեռանկարային ծրագրերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը եւ այլն: Գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, քանզի մենք չենք կարող ժամանակակից աշխարհում աշխատել հին գործիքախմբով: «Հայկական աշխարհի» գաղափարախոսությունը կառուցված է այդ իրողությունները հաշվի առնելով: Այս առումով կարեւորվել է Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի դերը, Համահայկական բանկի ստեղծումը, արժեթղթերի շուկայի կայացումն ու մեծածավալ ներդրումներ պահանջող ծրագրերի իրականացումը: Նշված նպատակներին հասնելու համար համագործակցությունը դիվանագիտական կորպուսի հետ պետք է լինի հնարավորինս սերտ: Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին: Ամփոփելով հանդիպումը` Տիգրան Սարգսյանընշել է, որ արդյունավետ արտաքին եւ ներքին քաղաքականության իրականացումը փոխկապակցված է, ու որ սպասում է նոր առաջարկների ու նախաձեռնությունների: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |