The Economist. Կարելի է միայն գուշակել, թե որքան երկար է լինելու Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացը 5 սեպտեմբերի 2009 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների հրապարակումը կատարվեց, որպեսզի Հայաստանի նախագահը մեկնի Թուրքիա եւ պահպանի հաշտեցման արտաքին կողմը: Այդ մասին ասվում է հայտնի բրիտանական The Economist հրատարակության «Ֆուտբոլային դիվանագիտություն» հոդվածում: «Հանգամանորեն հաշվարկված է այն ժամանակը, որը նախատեսված է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ներքին քաղաքական խորհրդատվությունների անցկացման համար, եւ որը սպառվում է ֆուտբոլային հանդիպման օրը: Թեեւ երկու երկրների միջեւ զանազան կապերն արագ են զարգանում, եւ հայ զբոսաշրջիկները հոսում են թուրքական ծովափ, երկու երկրների ընդդիմական ուժերի թշնամական ընկալումն այդ գործարքի հարցում շատ ուժեղ է»,- նշվում է հոդվածում:Հոդվածի հեղինակը նշում է, որ Հայաստանում որոշ ուժեր երկրի նախագահին մեղադրում են Ղարաբաղի հանձնման մեջ: «Եթե ապրիլի 22-ի գործարքն ընդունվի, կա եւս մեկ արգելք. Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանները պետք է համաձայնություն տան եւ վավերացնեն այդ փաստաթղթերը»,- ընդգծված է հոդվածում: Բացի դրանից, հոդվածի հեղինակը հիշատակում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ սահմանը կարող է բացվել մինչեւ տարվա վերջը: «Բայց միեւնույն ժամանակ Ահմետ Դավութօղլուն հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղությունը կլինի այն դեպքում, եթե Երեւանը հաշտության պայմանագիր կնքի Բաքվի հետ: Ղարաբաղի շուրջ երկարատեւ բանակցությունները, երեւում է, փակուղի են մտել եւ թուրք նախարարը ճիշտ է նկատել, որ Հայաստանն ու Թուրքիան «երկար գործընթացի» սկզբում են գտնվում, իսկ թե որքան երկար գործընթացի, կարելի է միայն գուշակել»,- ասվում է հոդվածի վերջում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |