Հայ-սիրիական տնտեսական հարաբերությունների զարգացումն առանձնապես արդիական է ճգնաժամի պայմաններում 7 սեպտեմբերի 2009 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ամեր Հոսնի Լութֆիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:Ողջունելով հյուրին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները եւ դարավոր բարեկամությունը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում էական նշանակություն ունի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Նա նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում նախանշվել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է համատեղ ծրագրեր իրականացնել: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը լինելու է հետեւողական` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու եւ համատեղ ծրագրերն իրականացնելու հարցում: Պարոն Ամեր Հոսնի Լութֆին իր հերթին ՀՀ վարչապետին է փոխանցել գործընկերոջ` Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետի ողջույնները եւ հրավերը` Սիրիայի Արաբական Հանրապետություն: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական` 5-րդ նիստն այսօր մեկնարկել է Երեւանում: Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով կարեւորվել է նաեւ երկկողմ շփումների ակտիվացումը` առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաեւ գործարարների երկկողմ փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |