Հայաստանի տնտեսության կառուցվածքը կարող է զգալիորեն փոխվել հայ-թուրքական սահմանի բացման դեպքում 8 սեպտեմբերի 2009 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը կարող է զգալի կառուցվածքային փոփոխությունների բերել: Այսպիսի կարծիք հայտնեց այսօր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: «Մեր տնտեսական համակարգը պետք է կառուցվի որոշակի ենթադրությունների վրա` հայ-թուրքական սահմանի բացումը այդ ենթադրություններից մեկն է: Եթե սահմանը բացվի, տնտեսական կառուցվածքը կենթարկվի լուրջ փոփոխությունների»,- ասաց նա: Այս ենթատեքստում փորձագետը բացատրեց, որ կզարգանան այն ոլորտները եւ արտադրությունը, որոնք ենթադրում են սահմանների բաց լինելը:«Սակայն պետք է նաեւ հաշվի առնել այն, որ հայ-թուրքական սահմանը կարող է երբեւ է փակվել: Եվ այս դեպքում մենք կգտնվենք այն դրության մեջ, որի մեջ արդեն գտնվել ենք երկու անգամ` ԽՍՀՄ-ի փլուզումից եւ համաշխարհային ճգնաժամից հետո», - նշեց Հերգնյանը: Հետազոտական կենտրոնի ղեկավարը ավելացրեց, որ առանցքի շուրջ անհրաժեշտ է հավաքել այն ենթադրությունները, որոնք կապված չեն հայ-թուրքական սահմանի բացման հետ: «Հայ-թուրքական սահմանի բացումը ստեղծում է շատ գրավիչ հնարավորություն` չվերադառնալ այդ առանցքի ստեղծմանը»,-ասաց նա: Փորձագետը բացատրեց, որ սահմանի բացման դեպքում, Հայաստանը կունենա այլ կառուցվածք եւ այլեւս պետք չի լինի վերադառնալ այն առանցքին, որն ազատ է իր առկայությունից: «Տնտեսության ամենամեծ փրկությունը կախված է դրանից»,- ասաց նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |