ՀՀ Կենտրոնական բանկը որոշեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին մասնակցության թույլտվություն տրամադրել «Մանի Գրամ» համակարգին 8 սեպտեմբերի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկիԽոհուրդը որոշեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել «Մանի Գրամ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվություն: Ըստ հաղորդագրության, որոշումը կայացվել է ԿԲ Խորհրդի այսօրվա նիստում: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ունիվերսալ առեւտրային բանկ, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում «ՎՏԲ բանկ» ԲԲԸ /Ռուսաստան/ դուստր բանկ: ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչեւ վերանվանումը` «Հայխնայբանկ» ՓԲԸ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանց: Բանկի մասնաճյուղերը գործում են երկրի բոլոր մարզերում եւ խոշոր քաղաքներում: 2007թ. հուլիսի 25-ից ,ՎՏԲ-Հայաստան բանկ ե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ: ՎՏԲ - Հայաստան բանկի գործունեության զարգացման ծրագրում նախատեսված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում, բոլոր հատվածների սպառողներին հնարավոր լայն սպեկտրի բանկային ծառայությունների մատուցում, ժամանակակից բանկային տեխնոլոգիաների ներդրում, հաճախորդների սպասարկման - սպասարկող անձնակազմի մասնագիտական որակների հետագա բարձրացում, մանրածախ - մեծածախ բիզնեսի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկի մշտական ընդլայնում: Բանկը ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, փոքր եւ միջին ձեռնարկատերերին եւ ձեռնարկություններին, խոշոր /կորպորատիվ/ առեւտրային եւ պետական կազմակերպություններին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |