Հայաստանում ու Խորվաթիայում կձեւավորվեն բարեկամության խորհրդարանական խմբեր 8 սեպտեմբերի 2009 - 22:41 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի հետ մասնակցել եւ ելույթ է ունեցել հայ-խորվաթական առաջին գործարար համաժողովում, որի անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Խորվաթիայի նախագահի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայ եւ խորվաթ շուրջ հարյուր գործարար: Այցի շրջանակում Հայաստանի առեւտրաարդյունաբերական եւ Խորվաթիայի տնտեսական պալատների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Նախագահ Սարգսյանն այցելել է Զագրեբի աստղադիտարան, ծանոթացել Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների «Սեւան» անունը կրող նորագույն սարքավորմանը, ծանոթացել խորվաթ ու հայ աստղաֆիզիկոսների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին: Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Զագրեբ քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել Խորվաթիայի մայրաքաղաքի պատմությանն ու ցուցադրվող վավերագրերին: Զագրեբում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի հետ: Զրուցակիցները մեկ անգամ եւս ամրագրել են երկուստեք առկա քաղաքական կամքը տարբեր ուղղություններով, երկկողմ ու բազմակողմ մակարդակներում հայ-խորվաթական փոխգործակցությունը առաջ մղելու համար: Սերժ Սարգսյանն ու Լուկա Բաբիչը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խորհրդարանական խմբերի ձեւավորումը եւ համագործակցությունը միջխորհրդարանական միջազգային կառույցներում: Հայաստանի Հանրապետության նախագահը Խորվաթիայի խորհրդարանի նախագահին ծանոթացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր նախաձեռնության վերջին զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին: Սեպտեմբերի 8-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |