Դոնի Ռոստովում կանցնեն ընթերցումներ «Իոսիֆ Արգուտինսկի - Դոլգորուկովի գործունեությունը» թեմայով

PanARMENIAN.Net - «Հայազգ» մշակութալուսավորչական հիմնադրամը, Ռոստով մարզի գավառագիտական թանգարանը եւ Համակարգային տարածաշրջանային հետազոտությունների եւ կանխատեսումների կենտրոնը անցկացնում են գիտական ընթերցանություններ «Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգորուկովի գործունեությունը Ռուսաստանի եւ Կովկասի աշխարհաքաղաքական ենթատեքստում» թեմայով (նվիրված հայերի Դոն տեղափոխվելու 230-ամյակին), հաղորդում է miasin.ru-ն: Ընթերցումներին մասնակցելու են հրավիրվում պատմաբաններ, արվեստագետներ, փիլիսոփաներ, քաղաքագետներ նաեւ գավառագիտության հարցերով հետաքրքրվողները:



1769թ. մինչեւ 1801թ. ներառյալ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը եղել է հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ` Ռուսաստանի հետեւողական կողմնակալ` իշխան, արքեպիսկոպոս Իոսիֆ Արգուտինսկի - Դոլգորուկովը:



Իոսիֆ Արգուտինսկի - Դոլգորուկովը ծնվել է 1743թ-ն` Սանահինում, նրա հոր անունն էր Շիոշբեկ, մոր` Քեթեւան: Իոսիֆի հայրը սերտորեն կապված էր վրացական արքունիքի հետ: Արգուտինսկիների հինավուրց տոհմը հայտնի է մ.թ.ա. 5010 թ-ից: Կրթությունը Իոսիֆը ստացել է Էջմիածնում, որտեղ եւ սկսեց իր աշխատանքային գործունեությունը հոգեւորական ճեմարանի դասախոսի կարգավիճակով: 1773թ-ին Իոսիֆը դարձավ վարդապետ, ինչը համապատասխանում է գիտությունների թեկնածությանը:



Կաթողիկոս Սեմեոն Երեւանցին (1763-1780թթ.) 1776թ. 25-ամյա վարդապետին նշանակեց Ռուսաստանի Աստրախանի թեմի առաջնորդ: 1801թ-ի մարտի 9-ն Իոսիֆ Արգուտինսկի - Դոլգորուկովը մահացավ 1801թ-ի մարտի 9-ին` 58 տարեկան հասակում: 27 տարի նա Ռուսաստանում հայկական թեմի առաջնորդ էր:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---